-
10.06.2019|
11:28
Երեկ Հայաստանի որոշ համայնքներում ՏԻՄ ընտրություններ էին: ԿԸՀ կայքում տեղադրվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները: Անկախ ընտրվածների կուսակցական պատկանելությունից՝ բոլոր ընտրատեղամասերում մեկ արդյունք ակնհայտ է՝ ընտրողների մասնակցության ցածր տոկոսը:
-
07.06.2019|
17:01
«Ժողովուրդը» գրել է. «Երեկ երեկոյան ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանը կարճատև նիստ անցկացրեց երեկոյան ժամի և հենց խմբակցությունում, որտեղ վերջերս պատգամավորներն ավելի են գերադասում քննարկումներ ունենալ փակ ֆորմատով, անցանկալի արտահոսքերից խուսափելու համար:
-
07.06.2019|
01:02
«Իրատեսը» նախորդ համարում «Քանի մարդու է պարտական» վերտառությամբ նյութ էր հրապարակել, որը բավական մեծ արձագանք ունեցավ։ Մեր ընթերցողները, սակայն դժգոհեցին, որ Ռոբերտ Քոչարյանի գրքում շատ ավելի կարևոր հատվածների, որոնք վերաբերում են Գագիկ Ծառուկյանին, չենք անդրադարձել։ Այսօր կփորձենք շտկել բացթողումը։
-
06.06.2019|
13:11
ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել ակտիվիստ Վարդան Հարությունյանի նկատմամբ գործադրված բռնության դեպքերի և դրանց առնչությամբ ՀՅԴ գերագույն մարմնի անդամների հայտարարությունների կապակցությամբ:
-
24.05.2019|
01:47
Վերջին մեկ տարում իրավիճակ է փոխվել Նիկոլ Փաշինյանի և նրա քայլող թիմակիցների համար, ովքեր պաշտոններ զբաղեցրին, իսկ մյուս բնագավառներում կտրուկ, նկատելի փոփոխություններ չեմ տեսնում` «Իրատեսի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԸ, հավելելով, որ եթե որևէ մեկը որևէ փոփոխություն է զգում, ապա հետհեղփոխական էյֆորիայի ազդեցության տակ է մնացել:
-
24.05.2019|
01:22
Հենց Նիկոլ Փաշինյանը մի քանի շաբաթ աչքաթող է անում «Իմ քայլը» խմբակցության աշխատանքները, այնտեղ իսկական քաոս է սկսվում։ Ամեն մեկը գիտեցածի չափով փորձում է ինքնադրսևորվել` ՍԴ-ն ցրել, ԲԴԽ-ն լուծարել, քանդուքարափ անել ձեռքի տակն ընկածը, անգամ սեփական կառավարությունը հարվածի տակ դնել։
-
21.05.2019|
22:40
Իր հայտնի տեսաուղերձում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն կա։ Այսօր արդեն «Իմ քայլը» խմբակցության նիստում որոշել է ԱԺ առաջիկա լիագումար նիստի օրակարգում ներառել այդ հարցը։ Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու աշխատանքները ղեկավարելու է «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը:
-
21.05.2019|
04:29
Այն, ինչ տեղի ունեցավ դաշնակցական Մարգարյան Հրանտի հանդեպ, կարող էր տեղի ունենալ յուրաքանչյուրիս հետ, ավելին, այն կարող է քաղաքացիական հետագա բախումների նախադեպ դառնալ: Դա քայլ էր, որը վերջնականապես պատռեց հեղափոխություն հորջորջված իշխանափոխության թավշյա աստառը:
-
20.05.2019|
22:48
Անցած մեկ տարում «Հանրապետություն» կուսակցությունը սատարել է Հայաստանում թավշյա հեղափոխության ձեռքբերումները և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառուցողական գործողությունները: Մենք անցած մեկ տարում մշտապես բարձրաձայնել ենք նաև այն անընդունելի քայլերը, որ այս ընթացքում կատարվել են Հայաստանի Հանրապետությունում։
-
20.05.2019|
12:29
ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածը փաստում է, որ պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա: